«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվել է վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օգոստոսի 1-31-ը բաց մրցույթ է հայտարարված եղել, որին դիմել է 42 հոգի:
Հայկակ Արշամյանին ընտրել է Հիմնադրամի Ֆրանսիայի ատենապետ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ հանձնաժողովը, որի կազմում են եղել նաև ՀՀ նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի կողմից ներկայացուցիչներ և շվեյցարահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:
«42 հոգուց իրենց փաստաթղթերի հիման վրա առանձնացվել էին 12 դիմորդներ: Արդեն 12-ի հետ հանձնաժողովի անդամները հարցազրույց են անցկացրել, և արդյունքում ընտրվել է Հայկակ Արշամյանը: Նրա թեկնածությունը ներկայացվել է մեր հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ Հանրապետության նախագահին, այնուհետև հաստատման է ուղարկվել հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին:
Ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը»,- հայտնեց Անուշ Մարտիրոսյանը:
Ստորև ներկայացնում ենք Հայկակ Արշամյանի կենսագրական տվյալները.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1971 թ., 18 օգոստոսի, ք. Երևան
Կրթություն
1988-1993 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
1993-1996 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա «Հայոց պատմություն» մասնագիտությամբ, պատմական գիտությունների թեկնածու
2001 թ. – Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության Միջազգային հետազոտությունների ինստիտուտ, դիվանագիտական դասընթաց, Կահիրե, Եգիպտոս
2002 թ. – Հարվարդի իրավաբանական դպրոց, «Հարվարդի բանակցությունների ծրագիր» Բոստոն, ԱՄՆ
Աշխատանքային գործունեություն
1994-1996 թթ.– Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս
1998-1999 թթ. – «Հայաստան ծառատունկ ծրագիր», թարգմանիչ
1999-2015 թթ. – Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս
1999 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարարություն, առաջին կարգի մասնագետ
1999-2000 թթ. – ՀՀ վարչապետի և համակարգող նախարարների քարտուղարություն, առաջատար մասնագետ
2000-2001 թթ. – ՀՀ արտաքին գործերի նախարարություն, նախարարի տեղակալի օգնական, կցորդի դիվանագիտական աստիճան
2001-2004 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական՝ գործուղված ՀՀ արտաքին գործերի նախարարությունից
2004-2010 թթ. – «Դեպի Հայք» հիմնադրամ, ծրագրերի համակարգող, փոխտնօրեն
2008-2009 թթ. – «Հայ կամավորների միություն» ԲՀ, գործադիր տնօրեն՝ համատեղությամբ
2010-2014 թթ. – «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, ծրագրերի համակարգող
2011-2014 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնի դասախոս
2013-2016 թթ. – «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, ծրագրի համակարգող
2015-2016 թթ. – «Հազարաշեն» ՀԿ, ծրագրի համակարգող
2015-2016 թթ. – «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, ծրագրերի համակարգող
2016-2018 թթ. – «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, հաղորդակցության և ջատագովության համակարգող
2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական
Այլ տվյալներ
1996-1998 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա:
2015 թ. – Եվրոպական Միության այցելուների ծրագիր (Բրյուսել, Բելգիա), վկայական
2016 թ. – ԱՄՆ ՄԶԳ մոնիտորինգի և գնահատման ծրագիր, վկայական
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ունի երկու զավակ: