Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գեւորգյանին (լուսանկարներ)


Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գեւորգյանին (լուսանկարներ)
Սեպտեմբեր 24 17:10 2018

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Գեւորգյան Արթուրին։

«Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գեւորգյանի վիճակը ներկայումս կայուն է։

Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի եւ հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր»,-գրել է նա: