Հարուցվել է քրեական գործ՝ 20-ամյա զինծառայողի սպանության դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ 20-ամյա զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Սեպտեմբեր 24 11:13 2018

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով աջ այտի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Հովսեփյանը մահացել է:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է  նախաքննություն: