Առաջին փոխվարչապետի նախկին խոսնակը քվեարկելու է «Լույս» դաշինքի օգտին


Առաջին փոխվարչապետի նախկին խոսնակը քվեարկելու է «Լույս» դաշինքի օգտին
Սեպտեմբեր 23 17:48 2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին խոսնակը՝ Կարպիս Փաշոյանը քվեարկելու է «Լույս» դաշինքի օգտին։ Նա այդ մասին ասել է ֆեյսբուքյան իր էջում։

«Չի բացառվում նաև, որ ինձ հակահեղափոխական ու տականք դարձնեն, բայց ես իմ ձայնը տալիս եմ «Լույս» դաշինքին:

Այո, ես հեղափոխության վերջնական հաղթանակի ու արձանագրված նվաճումների պահպանման կողմինակիցն եմ, բայց «Լույսին» ընտրելու համար ունեմ կոնկրետ շարժառիթներ.

1. Այսպես, թե այնպես «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է: Դրանում ոչ մի կասկած չկա: Այսինքն իմ ձայնն այդ տեսանկյունից վճռական նշանակություն չունի:

2. Եթե «Իմ քայլը» դաշինքին ընտրելու դեպքում իմ քվեն նշանակություն չունի, ապա տրամաբանորեն այն կարող է չափազանց մեծ օգուտ տալ երկրորդ տեղի համար պայքարող ուժերից որևէ մեկին : Ես չեմ ուզում, որ ավագանիում որպես երկրորդ ուժ ներկայացված լինեն ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կամ էլ Դաշնակցությունը:

Թո՛ղ ավագանու երկրորդ ամենամեծ ուժը դառնա «Լույսը», որտեղ շատ սկզբունքային ու արժանապատիվ մարդիկ կան:

3. Չեմ ընդունում մեկ քաղաքական ուժի աբսոլյուտ հեգեմոնիան: Այո՛, «Իմ քայլը» դաշինքը պետք է մրցակիցներ ունենա, քանի որ առանց մրցակցության քաղաքական ուժերը ժամանկի ընթացքում հիմարանում են:

4. Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում»,- գրել է Փաշոյանը։