Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր. պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով «Անկախ դիտորդ» դաշինքի ահազանգին, որ «Իմ քայլի» անդամները պիցցա, նաև հյութ են հյուրասիրում ընտրատեղամասերում:
«2/4 ընտրատեղամասում գրանցված միջադեպի առնչությամբ մեր իսկ վստահված անձը կարձանագրի, որ հանձնաժողովի անդամը ցուցադրել էր «Իմ քայլը» դաշինքի հոլովակը»,-գրել է նա: