Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր


Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր
Սեպտեմբեր 22 23:28 2018

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա հրապարակել է ցուցակ, որտեղ 500 էլեկտրոնային հասցե կա: «Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, բայց դրանք են ադրբեջանցիների ձեռքում։

 

 

Բայց քանի որ է.մեյլերը շատ են, դեռ շատերի մեջ չեն մտել, վնաս չեն տվել»,- գրել է նա՝ հորդորելով, որպեսզի օգտատերերն ստուգեն իրենց էլեկտրոնային փոստերը: