Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում 2.300 կրակոց է արձակել


Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում 2.300 կրակոց է արձակել
Սեպտեմբեր 22 14:35 2018

Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: