Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն


Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն
Սեպտեմբեր 22 11:47 2018

Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սեպտեմբերի 22-ին և 23-ին մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:  

Այս մասին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: