ՀՀ Անկախության տոնի շրջանակում Երևանում կայացան բազմաթիվ համերգային ծրագրեր


ՀՀ Անկախության տոնի շրջանակում Երևանում կայացան բազմաթիվ համերգային ծրագրեր
Սեպտեմբեր 21 22:31 2018

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներն ուղեկցվեցին տարբեր ժանրերի համերգներով՝ ընդգրկելով ռոք երաժշտությունից մինչև հայկական ժողովրդական երգերի կատարումներՀամերգների ժանրային զանազանությունը քաղաքացիներին ընտրության մեծ հնարավորություն ընձեռեց ունկնդրելու իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երաժշտական կատարումներից հատուկ ուշադրության արժանացան հայկական ժողովրդական երգերըՀամերգի ընթացքում ելույթ ունեցան մի շարք հայտնի խմբերինչպիսիք են Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբըՀայաստանի ազգային նվագարանի պետական նվագախումբը, «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթըԳուսանական և ժողովրդական երգի-պարի պետական համույթը, «Գութան» փառատոնի «Վերադարձ» և «Մասունք» ազգագրական խմբերը՝  Արսեն Գրիգորյանի ղեկավարությամբ:

52-ամյա Սարգիս Գալստյանը Շիրակի մարզից ընտանիքի հետ եկել էր Երևանորպեսզի անձամբ շնորհավորեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ունկնդրեր «Մասունք» և «Վերադարձ» խմբի երաժշտական կատարումները«Այս տարվա անկախության տոնն իսկական էրԴու քեզ անկախ ես զգում այն ժամանակերբ սկսում ես ազատ գործելմոտենալ երկրի ղեկավարին ու հայտնել մտահոգությունդ ինչ-որ հարցի շուրջունկնդրել քո սրտի երաժշտությունըԴու անկախ եսերբ հանուն երկրի բարօրության անում ես այնինչ սիրտդ է թելադրում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սարգիս Գալստյանըհավելելովոր ուրախանում է այն հանգամանքիցոր անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվել են նաև ՀՀ տարբեր մարզերում:

Հանրապետության հրապարակում քաղաքացիներինհյուրերին ևհատկապեսերեխաներին զվարճացրել են ծաղրածուներն ու հեքիաթների հերոսներըՇահումյանի արձանի մոտ երգել են լսողական խնդիրներ ունեցող երեխաներըելույթ են ունեցել պարի ու երգի մանկական խմբերը: