Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Սիրիայում է. նա մեկնելու է նաեւ Հալեպ


Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Սիրիայում է. նա մեկնելու է նաեւ Հալեպ
Սեպտեմբեր 21 10:46 2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում:

Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին պաշտոնյան է, որ մեկնելու է Հալեպ: