ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ


ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ
Սեպտեմբեր 19 23:13 2018

Հայաստանի ոստիկանությունն անհատույց տրասնպորտային միջոցներ և սարքավորումներ կնվիրաբերի Արցախի Հանրապետությանը՝ տեղի ոստիկանությանը հանձնելու պայմանով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում: 

 

Տրանսպորտային միջոցները 7-ն են՝ «Տոյոտա-Քեմրի», «Շևրոլե-Նիվա», «Տոյոտա- Պրադո» մակնիշների: Տրամադրվելու են նաև՝ բինակուլյար լույսի աղբյուրով, լուսաձայնային սարք, Ճանապարհային երթևեկության հսկման սարք՝ «BINAR», բարձրախոս և ստերեո մանրադիտակ: 

 

Հիշյալ տրանսպորտային միջոցները և սարքավորումները դեռևս 2015-2017թթ  ընթացքում ժամանակավոր շահագործման են հանձնվել  Արցախի Հանրապետությանը: