Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի մոտ օձ է նկատվել


Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի մոտ օձ է նկատվել
Սեպտեմբեր 19 22:00 2018

 Սեպտեմբերի 19-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 44 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: