Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակցությանը Կոթիում թշնամու գնդակից վիրավորված Սուրեն Սեփխանյանին, Facebook-ի իր էջում գրել է.
«Վարչապետին բարևեց հրաշքով փրկված ձեռքով…
Համալսարանական հիվանդանոցի բժիշկներն Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ դեռ 2 շաբաթ առաջ հերթական հաղթանակն էին արձանագրել…
7,5 ժամ տևած վիրահատությունից հետո վերականգնել էին 31-ամյա Ժորա Խաչատրյանի թևը, որը քարի արտադրամասում աշխատելիս մնացել էր հաստոցի տակ»: