Հրազդանում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել


Հրազդանում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել
Սեպտեմբեր 17 14:33 2018

Սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել:

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով:

Կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում:

Պարզվել է նաև, որ պայթյունի հետևանքով փլուզվել են բնակարանի միջսենյակային պատերը, պատշգամբը, վնասվել են դռները, պատուհաններն ու գույքը, մասամբ փլուզվել է թիվ 1 և թիվ 2 բնակարանների բաժանարար պատը (մոտ 20 քմ), վնասվել են թիվ 3 բնակարանի դրսի՝ 1 և ներսենյակային 2 դուռ. տուժածներ չկան:

Աղբյուր` Փաստինֆո