Ի՞նչ է նախատեսվում ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրությունները կեղծելու համար. Ա. Միրզոյանը հիշեցնում է օրենսդրական վերջին փոփոխությունները


Ի՞նչ է նախատեսվում ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրությունները կեղծելու համար. Ա. Միրզոյանը հիշեցնում է օրենսդրական վերջին փոփոխությունները
Սեպտեմբեր 17 13:51 2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում ևս մեկ  անգամ հիշեցնում է, թե վերջին օրենսդրական փոփոխություններով ինչ է սահմանվում ընտրակաշառք ստանալու և տալու համար:
«Տեղեկացրեք բոլորին, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է․

-Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում

- Ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում

- Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում

- Ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում

- Ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։

Հայաստանում այսուհետ պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ։