«Մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ». ՔԿ-ն՝ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի զրույցը ձայնագրելու և տարածելու դեպքով քրեական գործի մասին


«Մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ». ՔԿ-ն՝ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի զրույցը ձայնագրելու և տարածելու դեպքով քրեական գործի մասին
Սեպտեմբեր 17 11:25 2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։