Ռուս սահմանապահները Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել


Ռուս սահմանապահները Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել
Սեպտեմբեր 10 14:44 2018

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճեւան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ): 

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր Է ներկայացրել: 

Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել Է, որ սխալմամբ վերցրել Է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ միասին եկել Էին Հայաստան: 

Սահմանված կարգով նշված քաղաքացին հանձնվել Է ՀՀ իրավապահ մարմիններին: