ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին բավարարեց Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր։