Արաբկիրի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազորը մեղադրվում է ավազակային հարձակման մեջ


Արաբկիրի  բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազորը մեղադրվում է ավազակային հարձակման մեջ
Սեպտեմբեր 10 11:25 2018

Ավազակային հարձակում Երևանում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիկի  բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազորի կողմից։ Մասնավորապես տեղեկությունների համաձայն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները: 

2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գտնվող «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 01.35-ի սահմաններում, դիմակավորված անձը, զինված ատրճանակով, գույք հափշտակելու նպատակով, հարձակում է գործել «Վիվառո Բեթ» բուքմեյքերական ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Ավան Սաֆարյան փողոցի 410̸3 հասցեում գտնվող գրասենյակի վրա, որից հետո ապօրինի կերպով մուտք է գործել գրասենյակի օպերատորի համար առանձնացված սենյակ և նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել սեղանի վրա դրված 200.000 ՀՀ դրամը և դիմել փախուստի:

ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիկի  բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կասկածյալը հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննությունը շարունակվում է: