Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է


Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է
Սեպտեմբեր 10 10:37 2018

Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին խնդրել է աջակցել աշխատավարձային հաշվի վրա 30.000 դրամի չափով դրված արգելանքը բռնագանձելու հարցում:

ՄԻՊ-ից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից սահմանված չափով  գումարը չբռնագանձելու արդյունքում չի կարողանում օգտագործել այլհաշվեհամարները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժինը պարզել է, որ հարուցված կատարողական վարույթը ենթակա է կարճման,հետևաբար քաղաքացու աշխատավարձից բռնագանձում չպետք է իրականացվի: Արդյունքում, քաղաքացին կարողացել է ստանալ ամբողջ աշխատավարձը: