Samsung-ը կդադարեցնի թարմացումներ ներկայացնել Galaxy Note 5 և S6 Edge Plus մոդելների համար


Samsung-ը կդադարեցնի թարմացումներ ներկայացնել Galaxy Note 5 և S6 Edge Plus մոդելների համար
Սեպտեմբեր 9 23:27 2018

Հարավկորեկան Samsung ընկերությունը կդադարեցնի Galaxy Note 5 և Galaxy S6 Edge Plus մոդելների համար ամեն ամիս ներկայացվող թարմացումների և անվտանգության ծրագրերի թողարկումը:

 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրը, սպասարկվող մոդելների ցանկից տվյալ գաջեթները բացառելու մասին առաջին անգամ տեղեկություն հայտնվել էր դեռևս գարնանը:

 

Վերջին թարմացումները Note 5 և S6 Edge Plus մոդելների համար ներկայացվել են օգոստոսի վերջին:

 

Նշվում է, որ թարմացումներ այս սարքավորումների համար կարող են ներկայացվել, եթե արտադրողը անվտանգության մասով խոցելիություն հայտնաբերի: