Լոռիում 24-ամյա վարորդը մեքենայով մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել է ձորակում. 3 տուժած կա


Լոռիում 24-ամյա վարորդը մեքենայով մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել է ձորակում. 3 տուժած կա
Սեպտեմբեր 9 23:18 2018

Լոռում մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 9-ին ժամը 15:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 24-ամյա Դավիթ Հակոբյանը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած BMW կմակնիշի 35 TR 681 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն:

 

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան քարշակով տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: