Մալաթիայի 121 դպրոցի մոտից 3 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն


Մալաթիայի 121 դպրոցի մոտից 3 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն
Սեպտեմբեր 9 12:22 2018

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով: 

ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել (որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 21-ամյա Ժորա Կարագուլյանը (գլխի վնասվածք) ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Գրիգորյանը (որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր) ախտորոշմամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալու:

 
 
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փոոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: