Սեպտեմբերի 8-ին 53 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի բասկետբոլիստ Հայկ Սայադյանը: Նա ծնվել է 1965 թվականի օգոստոսի 31-ին՝ Երևանում:
Խաղացել է Երևանի «ՖԻՄԱ», «Ուրարտու», լիբանանյան «Հոմենեթմեն» ակումբներում: Մասնակցել է ԽՍՀՄ-ի Առաջին լիգայի առաջնությանը, ինչպես նաև բազմաթիվ միջազգային խաղամրցույթների` Բուլղարիայում, Կանադայում, Լիբանանում, Սիրիայում, նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում:
1991 թ-ին Հայկ Սայադյանն արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչմանը: