Ընդհանրապես հեղափոխությունները, իսկական հեղափոխությունները, առավելևս սիրո և հանդուրժողականության, թեկուզ ատելության, էական չէ, եթե արմատական փոփոխություն է անմիջապես հարկավոր, պետք է համաներում լինի տվյալ երկրում: Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:
«Նրանք ովքեր գնում են իսկապես հեղափոխության, ոչ թե մանիպուլյացիա են անում, ձևացնում են անում, եթե իրենք հեղափոխականներ են, ոչ կսպասեին մայիսի 28-ին, որն ուներ այդ հնարավորությունը համաներում հայտարարելու, ոչ սեպտեմբերի 21-ին, որը ևս հնարավորություն է: Աստվածաշնչյան խոսք կա` մի արա այն, ինչ չես ուզենա քո նկատմամբ անել, ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ ռեժիմի դեմ պայքարելով ... բացասականը վարակի պես տարածվում է»,-ասաց նա:»,- ասաց նա։
Շանթ Հարությունյանը կշտամբեց Նիկոլ Փաշինյանին, նրան համեմատելով Սերժ Սարգսյան հետ.
«Նենց չի, որ Սերժը միանգամից սրիկայությամբ եկավ իշխանության եկավ, նա էլ դանդաղ եկավ: Միանգամից չի, որ սրիկայանում են։ Էս էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դա սազական չի մարդուն, տղամարդուն ու առավել եւս պետության ղեկավարին։ Սա իրեն որպես դիտողություն։ Հիմա էն իրավիճակն է, որ մեկս մեկիս սխալը պետք է նկատողության տեսքով, դիտողության տեսքով անենք, ոչ թե չարությամբ, ատելությամբ ու հայհոյանքով։ Իշխանություն -ընդդիմություն հարաբերությունը այսպես է լինում»,-ասաց Շանթ Հարությունյանը։