Հայաստանը ղեկավարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ռուսական КГБ-ն. Շ. Հարությունյան


Հայաստանը ղեկավարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ռուսական КГБ-ն. Շ. Հարությունյան
Սեպտեմբեր 8 17:11 2018

Հայաստանը ղեկավարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ռուսական КГБ-ն։ Այս մասին  այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը։

«Չնայած ես գիտեմ, որ Հայաստանը չի ղեկավարում Նիկոլ Փաշինյանը, ինքը դերի մեջ ա, ղեկավարում է ռուսական КГБ-ն  ու դա ապացուցում է Վանեցյանի ասածը։ Ասենք ես եմ արդարադատության նախարարը, ասեմ ընկեր Վանեցյան, դու ո՞վ ես՝ Շանթ Հարությունյանին առաջարկում ես դուրս գալ, հիմա առողջապահության նախարարն էլ ասի՝ արի բաց ռեժիմ դուրս արի, ինչ է կաբինետի անդամ է», - ասաց Շանթ Հարությունյանը։

Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թ.ի նոյեմբերի 8-ին` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` 2014թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով` Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: