ԱԽ քարտուղարն ու ԱԱԾ պետը «Զվարթնոց» օդանավակայան են այցելել


ԱԽ քարտուղարն ու ԱԱԾ պետը «Զվարթնոց» օդանավակայան են այցելել
Սեպտեմբեր 8 12:53 2018

Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Արմեն Գրիգորյանը։

«Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում էինք՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով:

Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացանք գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկեցինք դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները»,- գրել  է Արմեն Գրիգորյանը: