Արտակարգ դեպք Երևանում. 18-ամյա ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել


Արտակարգ դեպք Երևանում. 18-ամյա ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել
Սեպտեմբեր 7 23:42 2018

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Լիլիթ Ս.-ն է, ով տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 50-ից ավելի «պարացետամոլ» տեսակի դեղահաբ: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լիլիթ Ս.-ն սովորում է Երևանում հայտի համալսարաններից մեկի 2-րդ կուրսում և եթե նրա հարազատները ժամանակին չտեղափոխեին Մուրացան բժշկական կենտրոն և տեղում բժիշկները օպերատիվ և ճիշտ անհետաձգելի օգնություն չցուցաբերեին, հնարավոր էր, որ տեղի ունեցածը ողբերգական ավարտ ունենար: