Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողին (տեսանյութ)


Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողին (տեսանյութ)
Սեպտեմբեր 1 14:21 2018

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ հայտնաբերվել և ՔՀԳ վարչություն է բերման ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը։ 
Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, ՌԴ քրեական օրենսգրքի 266․1 հոդվածի 1-ին մասի՝ մաքսանենգության մեղադրանքով։
Հովհաննես Աբրահամյանին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազությանը։