«Սենց բան դեռ չէր եղել, 1 օրում 1մլն դիտում ունի մեր նոր երգը»,-գրել է երգչուհի D'Litte-ը՝ խոսելով «Նամակ իմ աղջկան» երգի տեսահոլովակի դիտումների մասին։
«Էնքան շնորհակալ ենք բոլորին երգն էսքան սիրուն զգալու, հասկանալու ու գնահատելու համար։ Հատուկ մերսի մեր ամբողջ թիմին»,-շարունակել է նա։
Արամեի հետ զուգերգն այսօր արդեն ունի մոտ 2 մլն դիտում։ Առաջին մեկ մլն դիտումը Արամեն ու D'Litte-ը նշել են տորթով ու շամպայնով։
Նշենք, որ երգը ստեղծվել է Խաչատուր Սուքիասյանի դստեր հատուկ պատվերով։ Ծնողները երգը նվիրել են ամուսնացող դստերը։
«Հատուկ մեր Ankasa-ի համար՝ նամակ դստերը՝ գրված ուղիղ սրտի խորքից»,-երգի անոնսում նշել էր Արամեն։