Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա կուսակցություն, որը կկարողանա մեր երկիրն այս վիճակից հանել. Գագիկ Ծառուկյան


Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա կուսակցություն, որը կկարողանա մեր երկիրն այս վիճակից հանել. Գագիկ Ծառուկյան
Սեպտեմբեր 17 11:48 2025

Կգա ժամանակը՝ ամեն ինչ կասեմ, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։

«Ամիսներ առաջ ասել եմ՝ ես մտածում եմ, շփվում եմ, տարբեր մասնագետների հետ քննարկումներ եմ ունենում։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա կուսակցություն, որը կկարողանա մեր երկիրն այս վիճակից հանել։ Պարտադիր պետք է քննարկում լինի, պարտադիր չէ, որ այդ մարդը կուսակցական լինի։ Եթե ժողովուրդն աղքատ է, այդ երկիրը չի կարող հզոր լինել. բոլոր ոլորտները պետք է ուսումնասիրվեն, թե ինչ պրոբլեմներ կան։  Հիմա «Կենտրոն» հեռուստաընկերությունում հաղորդում էլ կա՝ «Առաջարկ Հայաստանին», դռները բաց են բոլորի համար, լավ բան ունես առաջարկելու՝ ասա, մենք պատրաստ ենք ընդունելու»,- նշեց նա։

Ծառուկյանի խոսքով՝  Հայաստանում պետք է հաշտություն ու համերաշխություն լինի, ատելությունը, նախանձն ու չարությունը պետք է վերանան։

«Հայաստանը, պատկերացնենք, մի մեծ ընտանիք է, եթե ընտանիքում չկարողանան միմյանց լսել, միասնական աշխատել, ապրել, ոչ մի հաջողություն չի կարող լինել։ Պետք է ոչ թե նստել, բամբասել, ցեխ շպրտել իրար վրա, այլ ամեն մեկն առաջարկի, թե ինչ է ուզում անել, ինչ առաջարկ ունի»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը։