Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 150 անգամ, արձակել է շուրջ 2000 կրակոց. Արցախի ՊՆ


Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 150 անգամ, արձակել է շուրջ 2000 կրակոց. Արցախի ՊՆ
Սեպտեմբեր 1 14:10 2018

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: