ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Բիլզերյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլ հղած դիմումին


ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Բիլզերյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլ հղած դիմումին
Օգոստոս 31 14:55 2018

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու փաստը:

 

«Համանման դեպքերի առնչությամբ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմել է Ինտերպոլ, բայց մերժում է ստացել»,- պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ: Ադրբեջանից դիմում էր ուղարկվել «Ինտերպոլ»՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով: