Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում առավոտյան 8.30-ի սահմաններում թիվ 27 երթուղին սպասարկող երթուղայինի եւ մարդատար ավտոմեքենայի վթարի հետ կապված տվյալներ է ներկայացրել Առողջապահության նախարարության մամուլի բաժինը։
Նշվում է, որ «Արմենիա» բուժկենտրոն տեղափոխվել է 9 քաղաքացի, որից 7-ը հոսպիտալացվել է շտապօգնության կողմից: Բոլոր քաղաքացիները հրատապ կերպով հետազոտվել են:
Բարեբախտաբար, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ծանր վիճակ որեւէ մեկի մոտ չի արձանագրվել:
Տուժածների թվում երեխաներ չկան:
Քաղաքացիներից երկուսն ունեն քթոսկրի կոտրվածք: Նրանցից մեկն ընդունվել է «Արմենիա» Բկ, ունի վիրահատության կարիք: