Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Մեղադրյալ Դավիթ Համբարձումյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.
«Դավիթ Համբարձումյանը հրաժարվել է դատական նիստին ներկայանալուց, քանի որ նիստը նախագահում է Մնացական Մարտիրոսյանը։ Փաստաբաններս ամեն դեպքում գտնում ենք, որ նիստին մասնակցելը ճիշտ է»:
Դատարանը քննում է Մասիսի քաղաքապետի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունը

