Հղիները սովրաբար ավելի հաճախ են հիվանդանում։ Երբ հղիության ընթացքում կոկորդը սկսում է ցավել, հազ է սկսվում, առաջին բանը, որ անհրաժեշտ է անել, բժշկի դիմելն է։ Որքան էլ թվա՝ վիճակը բարվոք է, չի կարելի սպասել, մինչև ինքն իրեն անցնի, առավել եւս՝ հղիներին պարզապես հակացուցված է ինքնաբուժությամբ զբաղվելը։
Ինքնուրույն որեւէ դեղամիջոց ընդունելը եւս արգելվում է, դրանց կողմնակի ազդեցությունները կարող են վնասել փոքրիկին, ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ հղիները պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ։
Եթե արդեն գնացել եք բժշկի եւ պարզել, որ կոկորդի ցավն ու հազը լուրջ բանի հետեւանք չեն, այլ պարզապես թեթեւ մրսածության արդյունք, կարելի է մի քանի տնական մեթոդ կիրառել։
Այս պարագայում արդյունավետ են դեղատնային երիցուկի թուրմով ողողումները։
Օգտակար է նաեւ մեղրը, սակայն միայն այն դեպքում, եթե մեղրից ալերգիա չունեք։
Կիտրոնի եւ մեղրի խառնուրդը եւս թեթեւացնում է կոկորդի ցավը։
Հնարավորինս շատ հեղուկներ։ Սովորական, սակայն ոչ սառը ջուրը, թարմ կոմպոտները, թեյերը կթեթեւացնեն կոկորդի ցավն ու հազը և օրգանիզմից կհեռացնեն տոքսինները։
Հղիները բոլոր պարագաներում պետք է հիշեն, որ անգամ անմեղ թվացող տնական մեթոդներն իրենց իրավիճակում կարող են վնասակար լինել, անհրաժեշտ է բժշկի խորհդատվությունը՝ նախքան որեւէ մեթոդի կիրառումը։
Աղբյուր՝ Բուժ ինֆո