Մեր դիրքորոշումն այն է որ ՀՀ-ն շահագրգռված է և ուզում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն. ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ քննարկումներում հստակ է, որ բոլոր այդ գործընթացները պատկերացնում են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում։
«Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի տարծքային ամբողջականության ինքնիշխանության իրավազորության օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին։ Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնցից մի մասից գոհ ենք, մի մասից դժգոհ ենք»,-ասաց նա և օրինակ բերեց «Զվարթնոց» օդանավակայան, ջրային համակարգի, ՀՀ-ի երկաթուղիների կառավարումը։
«Ինչն է նրբությունը՝ այն, որ և՛ Հարավկովկասյան երկաթուղին, և «Զվարթնոց» օդանավակայանը և՛ ջրային համակարգը շարունակում են մնալ ՀՀ-ի սեփականությունը»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ քննարկվում է որևէ ընկերություն ստեղծել, որը կներգրավի ներդրումներ։
«Կարող եք պատկերացնել՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ինչ ահռելի ներդումային պոտենցիալ ունի և նաև ինչ ներդումային հետաքրքրություն կա, բայց որոշակի գործոններով պետք է կարողանանք կոնսոլիդացնել այդ ներդումները»,-ասաց նա։
Ըստ նրա՝ քննարկումը վարձակալության մասին է. «Ներառյալ քննարկվում է հողի վարձակալության թեման, մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք և այդ տրամաբանությամբ տրված ներդումները նաև որոշակի պայմաններում շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը»։
Նա նշեց՝ ասել են, որ պատրաստ են որոշակի պարզեցումների։
Վարչապետը նկատեց նաև, որ այդ ամենը փորձ են անում ներկայացնել ողբերգություն։ Մինչդեռ, ըստ նրա, ՀՀ տարածքով տարանցիկ երկաթուղի չկա։
Ասաց, որ իրենք ոչ թե մեկին են խոստացել, այլ հրապարակված բրոնշյուրի մեջ են խոստացել։
Փաշինյանը շեշտեց, որ դեռևս հստակ որոշում չկա։