Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում


Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում
Հուլիս 16 11:21 2025

Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը ետ են պահանջում: Այս մասին հայտնում են Դատական տեղեկատվական համակարգից։

 

Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։