ՀՀ է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը. «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետի բանավոր ցուցումով նրա մուտքը չի արգելվել


ՀՀ է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը. «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետի բանավոր ցուցումով նրա մուտքը չի արգելվել
Հուլիս 14 14:11 2025

Հուլիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը:

 

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին տարիներին Կառավարության կողմից ակտիվ պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, որի մեջ է մտնում նաև Հայաստան օրենքով գողերի մուտքի արգելումը, նրանց կողմից գողական բարքերի տարածումը կանխելը։ Մինչդեռ Մեհրաբ Քալաշովին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից պետք է արգելվեր նրա մուտքը Հայաստան, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի բանավոր կարգադրությամբ թույլատրվել է մտնել երկիր:

 

Թե ինչու է Ս. Մանուկյանը ցուցում տվել, որ չխոչընդոտեն օրենքով գողի մուտքը Հայաստան, բազմաթիվ կասկածելի հարցեր է առաջացնում: