Բասկյան շոկոլադե տորթ.բաղադրատոմս


Բասկյան շոկոլադե տորթ.բաղադրատոմս
Մայիս 27 11:37 2018

Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր – 180գր
կարագ – 160գր
շաքարավազ – 200գր
նուշ – 70գր(մանր աղացած)
ձու – 1 հատ
կակաո – 50գր
փխրեցուցիչ – 6գր
աղ – մեկ պտղունց


Կրեմի համար՝
կաթ – 350մլ
ձու – 1 հատ
ալյուր – 40գր
շաքարավազ – 130գր
շոկոլադ սև – 180գր
ռոմ – 20մլ
բալ – 150-200գր(առանց կորիզ)


Պատրաստման եղանակ
Խառնում ենք կարագը, շաքարավազը, աղն ու մանրացված նուշը:
Ապա ավելացնում ենք ձուն, ալյուրը, կակաոն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ
խմոր: Ստացված խմորը դնում ենք ցելոֆանի մեջ և տեղափոխում ենք սառնարան 2 ժամով:

Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը, ապա ավելացնում ենք ալյուրն ու խառնում:

Եռացնում ենք կաթը և լցնում ձվային զանգվածի վրա ու խառնում:
Ստացված զնագվածը կրկին հետ ենք լցնում կաթսայի մեջ, դնում թույլ կրակի վրա,
հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 3 րոպե, որ եփվի և հանում կրակի վրայից:
Ապա կաթային զանգվածին ավելացնում ենք մանր կտրատված շոկոլադն ու ռոմը և
խառնում:
Ստացված կրեմը թողնում ենք, որ սառչի և տեղափոխում ենք սառնարան 1-2 Ժամ:

Հանում ենք խմորը սառնարանից, խմորի 2/3 մասը գրտնակում ենք ու բացում 32 սմ
հաստության շերտով և դնում կարագով պատած 28սմ տրամագծով ձևամանի մեջ:
Վրան քսում ենք կրեմի կեսը և շարում բալը, ապա բալի վրա քսում ենք մնացած
կրեմը:

Մնացած խմորը գրտնակում ենք, բացում կլոր շերտով ու դնում կրեմի վրա:
Ապա ձևամանը դնում ենք ջեռոցի մեջ ու թխում 45 րոպե 180 աստիճանում:

Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում, որ սառչի կտրատում ենք ու
մատուցում:

Մատուցելիս բասկյան շոկոլադե տորթի վրա շաղ տվեք կակաո :)