Գարնանը հիփոթեքային տոկոսադրույքը հասել է նվազագույնի.Ռուսաստանի Բանկ


Գարնանը հիփոթեքային տոկոսադրույքը հասել է նվազագույնի.Ռուսաստանի Բանկ
Մայիս 22 21:30 2018

2018 թվականի գարնանը Ռուսաստանում հիփոթեքային տոկոսադրույքները հասել են ամենացածր մակարդակի, հայտնել է Ռուսաստանի Բանկի առաջին փոխնախագահ Քսենիա Յուդաևան՝ ելույթ ունենալով Պետդումայում:

«Գարնանը դրանք հասել են 9,64 տոկոսի», - նշել է նա:

«Էքվիֆաքս» վարկային պատմությունների բյուրոյի գնահատականով՝ հիփոթեքային տոկոսադրույքները, որոնք վերջին երկու տարում  անկում էին ապրում, առաջին եռամսյակում դադարել են նվազել: