Քննիչի կողմից նախորդիվ իրավացիորեն կայացվել էր Արթուր Չախոյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշում, որը, սակայն, անհնարին է, քանի որ ըստ բժիշկների՝ Չախոյանը դեռ պետք է շարունակի ստանալ համապատասխան բուժում և քանի դեռ դուրս չի գրվել ԲԿ ֊ից, չի կարող այցելել դատաբժշկի` փորձաքննության ենթարկվելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չախոյանի պաշտպան Վահե Եփրիկյանը:
«Հարկ եմ համարում իրազեկել, որ չի կազմակերպվել նաև դատաբժշկի այցը ԲԿ տեղում Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար, որպիսի հանգամանքով պայմանավորված` այսօր պաշտպանության կողմն է հանդես եկել համապատասխան միջնորդությամբ։
Հատկանշական է, որ Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննության իրականացման հապաղումը կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս ստացած վնասվածքների իմաստով ճիշտ հետևությունների հանգելու, օբյեկտիվ եզրակացություն կայացնելու համաի, ինչը էական նշանակություն կարող է ունենալ Նոր Նորքի թաղապետի ու իր հանցակիցների իրականացրած գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու կապակցությամբ»,- գրել է նա: