43-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն և 20-ամյա Կամիլա Մորրոնեի սիրավեպի մասին անցած տարի էր հայտնի դարձել, երբ պապարացիները նկատել էին դերասանին, իր սիրելիի տանից դուրս գալիս: Իսկ օրերս նրանք իրենց պահվածքով ապացուցել են, որ նրանց իրոք սերն է միավորում:
Ականատեսները պատմել են, որ Լոս Անջելեսում զույգին տեսել են ձեռք ձեռքի բռնած: Նրանք միասին նախաճաշել են Արևմտյան Հոլիվուդի ռեստորաններից մեկում: Նախքան ներս մտնելը, մոդելը համբուրել է դերասանի ուսը:
Դի Կարպրիոն, ով չի սիրում իր անձնական կյանքը հանրայնացնել, այս անգամ բացահայտ ցույց է տվել իր սիրելին: Ըստ տեղեկությունների` նա Կամիլայի հարցում լուրջ է տրամադրված:










