Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում Նիկոլ Փաշինյանի և փորձագետների հանդիպմանը վարողը ցույց է տվել Հայաստանի քարտեզով մագնիս, որը նա մի քանի տարի առաջ հենց Հայաստանից է ձեռք բերել։
«Ոչ միայն Հայաստանն է, նաև Ղարաբաղն ու շրջակա տարածքներ են։ Այս քարտեզը դպրոցներում կար, կախված էին պատերից, մարդկանց հոգեբանության մասն էր, բայց, ինչպես ասացիք, այս ամբողջը վերափոխել եք խաղաղության գործընթացի շնորհիվ»,- ասել է վարողը։
Փաշինյանն արձագանքել է. «Հայաստանում մինչև օրս կարելի է գտնել քարտեզներ՝ մեծ Հայաստանի, պատմական Հայաստանի, Տիգրան Մեծի, այդ քարտեզներին կտեսնեք հարևան երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքներ, որոնք որոշ հայերի այդ պատկերացումների մեջ են մտնում։
Այնուհետև նա ցուցադրել է իր կոստյումին փակցված «իրական Հայաստանի» քարտեզը՝ նշելով. «Սա է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, այն է Հայաստանի տարածքը համաձայն 1991 թ. Ալմաթայի հռչակագրի։ Բայց դա միայն քարտեզ չէ, խորհրդանիշ է»։










