Վթարից երեխաներ են տուժել


Վթարից երեխաներ են տուժել
Նոյեմբեր 14 17:42 2026

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին   բախվել են «Nissan Sentra» և BMW X5 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով -ը BMW X5 բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսը՝ անչափահասներ,  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։