Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին


Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին
Նոյեմբեր 14 19:12 2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներում շնորհված բլոգեր Վալերիա Չեկալինան (Լերչեկ) կարող է լքել Ռուսաստանը, այդ թվում մեկնալ Չինաստան՝ բուժման նպատակով։ Ռիա նովոստիի  հայտնել է փորձագետի կարգավիճակով հարցազրույց տված փաստաբան Օլեգ Զերնովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վալերիա Չեկալինային ներում շնորհելու, նրա քրեական գործը չեղյալ համարելու և պատժից ազատելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը։

«Ռուսաստանի նախագահի հրամանագիրն անմիջականորեն կիրառելի է և հետագա հաստատման կարիք չունի։ Համաներումը վերացնում է քրեական գործի հետ կապված նախկինում սահմանված բոլոր սահմանափակումները։ Հետևաբար, նա այլևս պարտավոր չէ թույլտվություն խնդրել Ռուսաստանից դուրս գալու համար, այդ թվում՝ Չինաստանում բուժման համար», - ասել է  նա։ 

2026 թվականի հուլիսին Չեկալինան դատապարտվել էր հինգ տարվա պայմանական ազատազրկման և 763,573,551 ռուբլու տուգանքի՝ արտասահման անօրինական միջոցներ փոխանցելու համար։ Չեկալինային և նրա նախկին ամուսնուն մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի սեպտեմբերին։

Ավելի վաղ Լերչեկի փաստաբան Կոնստանտին Տրետյակովը  հայտնել էր, որ Չեկալինան դիմել էր Ռուսաստանի նախագահին՝ ներման համար։

Փետրվարին նրա մոտ ախտորոշվել էր ստամոքսի չորրորդ փուլի քաղցկեղ։ Նրա պաշտպանությունը խնդրել էր թույլտվություն մեկնել Չինաստան՝ բուժման համար։