Սմարթֆոնների շուկաներում 256 գիգաբայթանոց iPhone 8 Plus-ի գինը՝ վաճառքի մեկնարկից կես տարի անց, անկում է գրանցել: Այն նախկինում վաճառվում էր 76 99.0 ռուբլով, այժմ՝ 60 հազարով: Այս մասին հայտնում է Hi-Tech Mail.ru-ն:
Apple-ի պաշտոնական խանութներում ութերորդ սերնդի հեռախոսի գինը նույնն է մնացել: Մանրածախ խանութներում գինը տատանվում է 60 700-ից մինչև 73 690 ռուբլի: