Հրդեհ Գյումրիի շոգեբաղնիքում


Հրդեհ Գյումրիի շոգեբաղնիքում
Փետրվար 5 10:02 2018

Փետրվարի 4-ին, ժամը 16:41-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի վերջնամասում գտնվող շոգեբաղնիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 9/7 հասցեում գտնվող փայտաշեն շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:50-ին:

Այրվել են նախամուտքի առաստաղը (մոտ 6 քմ), շոգեսենյակի առաստաղը (մոտ 6 քմ) և պատը (մոտ 2 քմ). ջերմահարվել՝ նախամուտքի պատը և առաստաղը (մոտ 10 քմ):