Արմավիր-Մեծամոր ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում կան զոհեր


Արմավիր-Մեծամոր ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում կան զոհեր
Փետրվար 3 16:26 2018

Փետրվարի 3-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» և «Mercedes E» մակնիշի ավտոմեքենաները. կան զոհեր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: