Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 18-այա տղան տեղափոխվել է հիվանդանոց


Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 18-այա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվար 3 13:51 2018

Երեկ՝ փետրվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Համբարձումյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 29 ԼԼ 797 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, համագյուղացի 18-ամյա Գագիկ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հայր ու որդի են: